Պլատինին լքում է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրաժարական է տվել: Ֆրանսիացին նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) նրա որակազրկումը կրճատել է 6 տարից 4 տարվա, մինչդեռ Պլատինին հույս ուներ հասնել որակազրկման դադարեցման:

«Ես հեռանում եմ ՈՒԵՖԱ-ի նախագահի իմ պաշտոնից, որպեսզի շարունակեմ պայքարս շվեյցարական դատարաններում և ապացուցեմ իմ անմեղությունը»,-ասել է Պլատինին:

Պլատինին չի կարողանա մասնակցել նաև 2019թ. ՖԻՖԱ-ի ընտրություններին, ինչը էլ ավելի կբարդացնի նրա հնարավոր վերադարձը ֆուտբոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ