Պիռլոն կոչ է անում ֆուտբոլիստներին տեղափոխվել ՄԼՍ

«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Անդրեա Պիռլոն գոհ է ՄԼՍ-ից ու խորհուրդ է տալիս մյուս ֆուտբոլիստներին կարիերան շարունակել Ամերիկայում:

«ՄԼՍ-ը տարբերվում է Ա Սերիայից: Նախ և առաջ Իտալիայում շատ ուշադրություն են դարձնում տակտիկային և տեխնիկային, մինչդեռ ՄԼՍ-ում խաղում են արագ և ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլ:

Իտալիայում մարդիկ իրենց ծնունդից իր վեր շնչում են ֆուտբոլով, իսկ այստեղ 13-14 տարեկան երեխաները զբաղվում են այլ մարզաձևով, իսկ հետո որոշում են ցանկանում են ֆուտբոլ խաղալ, թե ոչ: Դա որոշակի ժամանակ է պահանջում, բայց այստեղ էլ կծնվեն մեծ ֆուտբոլային աստղեր:

Ես խորհուրդ եմ տալիս ֆուտբոլիստներին տեղափոխվել ՄԼՍ: Սա հիանալի փորձառություն է, ինձ այստեղ շատ է դուր գալիս»,-ընգծել է իտալացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ