Պիռլո. «Յուվենտուսում» Պոգբայի առաջին մարզման ժամանակ ամբողջ թիմով ծիծաղում էինք նրա վրա»

«Յուվենտուսի» նախկին լեգենդար կիսապաշտպան Անդրեա Պիռլոն պատմել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած իր նախկին թիմակից Պոլ Պոգբայի առաջին մարզման մասին :

«Յուվենտուսում» Պոգբայի առաջին մարզման ժամանակ ամբողջ թիմով ծիծաղում էինք նրա վրա: Դա տեղի էր ունենում այն պատճառով, քանի որ մենք չէինք հասկանում, թե ինչպես «ՄՅՈՒ»-ը բաց թողել ձեռքից նման տաղանդավոր ֆուտբոլիստի, ընդ որում, անվճար: Կարծում եմ, որ մինչև օրս «Յուվենտուսում» ծիծաղում են դրա վրա:

Ինձ թվում է, որ Պոգբան կօգնի «Մանչեսթեր Յունայթեդին» վերադարձնել իր նախկին հռչակը: Նա կարող է խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում»,-նշել է իտալացի ֆուտբոլիստը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ