Պիկեն կարող է տեղափոխվել ՄԼՍ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարեել է, որ կատալոնական ակումբից հետո կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում:  Ավելի վաղ իսպանացին հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել հենց Կատալոնիայի մայրաքաղաքում:

«Լսել եմ, որ ՄԼՍ-ը բավականին արագ է զարգանում: Հաճախելիությամբ այդ առաջնությունը զիջում է միայն Հին աշխարհի լիգաներին: Չեմ կարծում, որ կտեղափոխվեմ Չինաստան, սակայն ՄԼՍ տեղափոխվելու ուղղությամբ գուցե և մտածեմ: Ամեն դեպքում ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնայում»: Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի»,-ասել է Պիկեն:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ