Պիկեն բաց կթողնի «Դեպորտիվոյի» դեմ խաղը. ո՞վ կփոխարինի նրան

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն «Վալենսիայի» դեմ խաղում Ռոդրիգոյի նկատմամբ թույլ տված կանոնների խախտման համար դեղին քարտ ստացավ և որակազրկման պատճառով բաց կթողնի չորեքշաբթի կայանալիք «Դեպորտիվո» – «Բարսելոնա» խաղը:

Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում այս դեղին քարտը Պիկեի համար տասներորդն է, այդպիսով՝ նա արդեն երկրորդ անգամ է որակազրկվում: Պիկեն դեղին քարտի արժանացավ հանդիպման 34-րդ րոպեին՝ խախտելով կանոնները մրցակցի ֆուտբոլիստ Ռոդրիգոյի նկատմամբ:

Դեղին քարտ ստանալով «Ռայոյի», «Էյբարի», «Վիլյառեալի», «Էսպանյոլի» ու «Ատլետիկի» դեմ խաղերում՝ Պիկեն առաջին անգամ ընթացիկ մրցաշրջանում որակազրկվեց ու չմասնակցեց «Մալագայի» դեմ հանդիպմանը, որը տեղի ունեցավ Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում: Այս անգամ 29-ամյա պաշտպանը դեղին քարտ է ստացել «Լևանտեի», «Սևիլիայի», «Վիլյառեալի»(կրկին), «Ռեալ Սոսյեդադի» ու «Վալենսիայի» դեմ խաղերում:

Ամենայն հավանականությամբ, Պիկեին «Դեպորտիվոյի» դեմ խաղում կփոխարինի Մարկ Բարտրան, քանի որ Թոմաս Վերմալենը լիովին պատրաստ չի լինի խաղին, իսկ Ժերեմի Մատյոն բացակայում է մենիսկի վնասվածքի պատճառով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ