Պիկեն ասել է, թե ում հետ կցանկանար հանդիպել ՉԼ-ի եզրափակիչում

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ ասել է, թե որ թիմին կցանկանար հանդիպել հին աշխարհի գլխավոր մրցաաշարի եզրափակիչում:

«ՉԼ-ի եզրափակիչում կցանկանայինք հանդիպել «Ռեալին»: Բոլորը ցանկանում են խաղալ նրանց դեմ և մենք պետք է ավելի վստահ լինենք, ինչպես մեզ սովորեցրել է Կրուիֆը:

Սիրում ենք նոր մարտահրավերներ ընդունել և երեքշաբթի օրը մեզ սպասվում է հերթական ծանր հանդիպումը: Մենք պետք է հաղթենք նրանց»,- ասել է Պիկեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ