Պիկե. «Ես կոտրեցի հեռուստացույցը, երբ Ռամոսը հավասարեցրեց հաշիվը ՉԼ-ի եզրափակչում»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն շարունակում է կիսվել իր հակակրաքով Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: Այս անգամ իսպանացին պատմել է, թե ինչպես է արձագանքել Սերխիո Ռամոսի գոլին Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

«Ռեալի» հաղթանակը Չեմպիոնների լիգայում հաճելի չէր:  Ես դիտում էի խաղը Լոս-Անջելեսում և կոտրեցի հեռուստացույցը Ռամոսի գոլից հետո:

Հիշում եմ նաև, թե ինչպես գրավեցի Կասիլյասի դարպասը իմ առաջին մրցաշրջանի ընթացքում «Բարսայում»: Այդ խաղը մենք հաղթեցինք 6-2 հաշվով»-, Peinscope-ի հետ զրույցում ասել է Պիկե:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ