Պիկե. «Վստահ եմ՝ կարող ենք պայքարից դուրս թողնել «Յուվենտուսին», ապա հաղթել «Ռեալին»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծիք է հայտնել, որ կատալոնական թիմը կարող է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հաղթահարել «Յուվենտուսի» արգելքը, իսկ Լա Լիգայի հերթական տուրում պարտության մատնել Մադրիդի «Ռեալին»:

«Կապտանռնագույնները» Թուրինում կայացած առաջին խաղում «բյանկոներիներին» պարտվել էին 0-3 հաշվով, իսկ ներքին առաջնությունում «Արքայական» ակումբից հետ են մնում 3 միավորով, այն դեպքում, երբ մրցակիցը դեռ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

«Մենք «ՊՍԺ»-ին առաջին խաղում պարտվել էինք 0-4 հաշվով և արդեն շատ անգամներ հաղթել ենք «Սանտիագո Բեռնաբեուում», ուստի ես վստահ եմ, որ մենք կարող ենք պայքարից դուրս թողնել «Յուվենտուսին», ապա շաբաթվա վերջում «Կլասիկոյում» հաղթել «Ռեալին»: Մենք լավագույն մարզավիճակում չենք, բայց ունենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի փոխենք այս իրավիճակը: Վստահ եմ՝ կարող ենք դա անել»,- ասել է Պիկեն TV3 հեռուստաալիքի եթերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ