Պիկե. «Մենք 2 ակնհայտ 11 մետրանոց ունեինք, բայց գիտենք, թե ինչու է այսպես լինում»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Ատլետիկից» կրած 1-2 հաշվով պարտությունից հետո կոշտ է արտահայտվել մրցավարության մասին:

«Նեյմարի նկատմամբ խախտումը մաքուր 11 մետրանոց էր, Գորկա Իրաիսոսի խախտումն իմ նկատմամբ նույնպես, բայց մենք գիտենք, թե ինչու է այսպես լինում:

Մենք արդեն տեսանք, թե ինչ տեղի ունեցավ երեկ «Սևիլիա» – «Ռեալ» խաղում, սկսած մեկնարկային սուլիչից մինչև վերջին րոպեները: Մենք ուզում ենք ֆուտբոլ խաղալ, ոչ թե ռուլետկա, որի խաղը վերածում են մրցավարները»,-ասել է Պիկեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ