Պիկե կարող է բաց թողել «Բարսելոնայի» առաջիկա խաղը

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն դեռևս չի ապաքինվել «ստամոքսի գրիպից», տեղեկացնում է Sport.es-ը:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը բաց է թողել ընդհանուր խմբի այսօրվա մարզումը և աշխատել է անհատական ծրագրով:

Պիկեն կարող է չմասնակցել Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի «Էյբարի» դեմ հանդիպմանը: Սննդային թունավորման պատճառով պաշտպանը բաց էր թողել նաև «Լաս Պալմասի» դեմ հանդիպումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն վնասվածք էր ստացել «Լաս Պալմասի» դեմ խաղից առաջ և կարող է այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չգալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ