Պիկե. «Կապմ Նոուն» ծափահարում էր թիմին, իսկ ինչ-որ մեկը սովորել է սուլոցներին»

Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է կատալոնական ակումբի երկրպագուների աջակցության մասին և համեմատել նրանց Մադրիդի «Ռեալի» երկրպագուների հետ:

«Տեսեք՝ «Կամպ Նոուն» ինչպես է ծափահարում իր սիրելի թիմին և դա անում է չնայած նրան, որ մենք դուրս ենք մնացել Չեմպիոնների լիգայից: Իսկ որոշները արդեն սովորել են սուլոցներ լսել, թեև դուրս են եկել առաջնության հաջորդ փուլ»,-գրել է իսպանացին իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք՝ «Բավարիայի» դեմ հաղթանակից «արքայական» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խնդրել է երկրպագուներին չսուլել իրեն:

Ռոնալդուն միայն մեկ բան է խնդրել «Ռեալի» երկրպագուներից

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ