Պիկե. «Ինձ դուր է գալիս լարել մթնոլորտը «Ռեալ»-«Բարսա» խաղից առաջ»

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկե  խոստովանել է, որ  իրեն դուր է գալիս լարել մթնոլորտը «Բարսելոնա» – «Ռեալ» խաղից առաջ:

«Բարսելոնայի և «Ռեալի» մրցակցությունը ակումբները փառահեղ է դարձնում: Հենց այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ ինձ դուր է գալիս կրակի մեջ յուղ լցնել:

Ինչո՞վ  են պայմանավորված «Բարսայի» հաջողությունները: Մենք ընտանիք ենք: Խաղընկերներ ենք, որոնք պաշտպանում են միևնույն թիմի գույները տարիներ շարունակ: Մենք կիսում ենք միասին պարտությունները, հաղթանակները, խնդիրները: Խոսքս վերաբերում է, ոչ միայն ֆուտբոլիստներին, այլ նաև՝ բժիշկներին, մարզիչներին, ֆիզիոթերապեւտներին»,-ասել է իսպանացի պաշտպանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ