Պիկե. «Գվարդյոլան երիտասարդ է ու եռանդուն, Ֆերգյուսոնը՝ Աստված»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծում է, որ Պեպ Գվարդյոլայի համար բարդ կլինի Անգլիայում կրկնել «Բարսելոնայի» հետ ունեցած նվաճումները: Պիկեն նաև համեմատական է անցկացրել Գվարդյոլայի ու «Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի միջև:

«Պեպը հաջողությունների կհասնի Անգլիայում, սակայն չի կրկնի «Բարսելոնայի» հետ ունեցած նվաճումները. դա պարզապես անհնար է:

Գվարդյոլան վերահսկում է ամեն ինչ՝ մարզում, մարտավարություն: Ֆերգյուսոնը թիմի վերապատրաստությանն առնչվող որոշ հանձնարարականներ տալիս էր Կեյրուշին: Գվարդյոլան երիտասարդ է ու եռանդուն, Ֆերգյուսոնը՝ Աստված»,- Պիկեի խոսքն է փոխանցում իսպանական AS-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ