Պիկե. «Ատլետիկոն» Իսպանիայի երկրորդ թիմն է, ու մեզ կլասիկոյից բարդ հանդիպում է սպասվում»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ առաջիկա հանդիպմանը:

«Ատլետիկոն» մեզ չի վախեցնում, բայց և այնպես նրանք հիանալի մրցաշրջան են անցկացնում: Ներկա պահին «Ատլետիկոն» Իսպանիայի երկրորդ թիմն է, որը ցույց է տալիս մրցաշարային աղյուսակը: Մեզ ավելի բարդ հանդիպում է սպասվում, քան շաբաթ տեղի ունեցած կլասիկոն էր: «Ատլետիկոն» հզոր է պաշտպանությունում, իսկ հակահարձակվելիս շատ լավ է գործում:

Վերջին հաշվով՝ ամեն ինչ պայմանավորված է «Բարսելոնայի» խաղով: Եթե մենք կարողանանք հանդիպման թելը մեր ձեռքը վերցնել հենց սկզբից, արագ փոխանցումներ կատարել, եթե երկրպագուները մեզ քաջալերեն ինչպես կլասիկոյի ժամանակ, եթե ամեն ինչ միաձուլված լինի, մենք գրեթե անկասելի կդառնանք:

«Ռեալից» կրած պարտությունն արդեն մոռացվել է: Մեզ հետաքրքրում են Լա լիգան, Արքայական գավաթն ու Չեմպիոնների լիգան»,- Պիկեի խոսքն է փոխանցում իսպանական AS-ը:

Հավելենք, որ «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 5-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ