Պիկե. «Արբելոայի խոսքերն ուշադրության արժանի չեն»

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոայի գրառմանը:

«Ֆուտբոլիստը, որը Լա լիգայի 32 խաղում միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել, ուշադրության արժանի չէ: Եթե դու գլխավոր խաղացողը չես մարզադաշտում, չպետք է լինես նաև դրանից դուրս:

Ես կարծում եմ, որ մենք տիտղոսը չհեռացրինք մեզնից: Կարող էինք մեզ թույլ տալ կորցնել այս երեք միավորը, սակայն այլևս պետք չէ պարտվել: Ոչ ոք պարտություն չի սիրում, սակայն նման բաներ երբեմն լինում են: Պետք է լավատես լինել. սա շատ կարևոր է Չեմպիոնների լիգայի նախօրեին: Չորեքշաբթի մեզ սպասվում է մրցաշրջանի կարևորագույն խաղը»,- Պիկեի խոսքն է փոխանցում Football Espana-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ