«Փյունիկն» ընկերական խաղում հաղթել է «Կոտայքին»

Այսօր Երևանի Ավանի ակադեմիայում ընկերական հանդիպում են անցկացրել Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Փյունիկն» ու վերակազմավորված «Կոտայքը», որը հանդես է գալու առաջին խմբում:

Խաղի հաշիվը բացել է Ալիկ Առաքելյանը, իսկ ապա 11 մետրանոցից այն կրկնապատկել Ռազմիկ Հակոբյանը: «Փյունիկը» հաղթել է 2-0 հաշվով:

Նշենք, որ հրաժարական տված Սարգիս Հովսեփյանի բացակայությամբ «Փյունիկի» գործողությունները ղեկավարում էր նախկինում նրա օգնական Արտակ Օսեյանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ