«Փյունիկի» ևս 2 առաջատարներ հեռանում են թիմից

Երևանի «Փյունիկը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի երկու առաջատար ֆուտբոլիստների` Արթուր Յուսպաշյանի ու Վարդգես Սաթումյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արթուր Յուսպաշյանը «Փյունիկի» սան է և ակումբի կազմում անցկացրել է 200 հանդիպում` խփելով 6 գնդակ: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կիսապաշտպանը կարիերան կշարունակի Կիպրոսի «Անագենիս» ակումբում, որին կմիանա հուլիսի 11-ին: «Անագենիսը» նախորդ մրցաշրջանում 3-րդ տեղն է գրավել Կիպրոսի առաջնության առաջին խմբում և 2016/17 մրցաշրջանում հանդես է գալու բարձրագույն դիվիզիոնում:

Վարդգես Սաթումյանը «Փյունիկ» էր տեղափոխվել նախորդ ամառ` «Միկայից»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ