«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց 10 խաղացողով մնացած «Գանձասար-Կապանին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Փյունիկն» ընդունեց Կապանի «Գանձասարին»:

Հանդիպման 13-րդ րոպեից 10 խաղացողով մնացած «Գանձասար-Կապանը» չկարողացավ անառիկ պահել սեփական դարպասը: Հանդիպման 37-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը գրավեց կապանցիների դարպասը, 86-րդ րոպեին Էրիկ Պետրոսյանը խփեց իր թիմի երկրորդ գնդակը, իսկ ավելացված ժամանակի 3-րդ րոպեին 11-մետրանոցը դիպուկ իրացրեց ու դուբլ ձևակերպեց Ալիկ Առաքելյանը: «Փյունիկը» հաղթեց 3:0 հաշվով:

Այս հաղթանակով «Փյունիկն» իր ակտիվում ունի 3 միավոր: Նույնքան միավոր ունի նաև «Բանանցը», սակայն գոլերի տարբերությամբ «Փյունիկը» 4-րդն է, «Բանանցը»՝ 5-րդը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ