«Փյունիկը» հաղթանակ կորզեց վերջին րոպեներին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Փյունիկը» ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ընդունեց «Բանանցին»:

Հանդիպման 31-րդ րոպեին Վարդան Պողոսյանն առաջ մղեց տանտերերին: Առաջին խաղակեսն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով: Երկրորդ կեսում՝ 69-րդ րոպեին, մակեդոնացի պաշտպան Վլատկո Դռոբառովը հավասարեցրեց հաշիվը: Ավելացված ժամանակի 1-ին րոպեին «Փյունիկի» կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Էրիկ Պետրոսյանը:

5-րդ տուրից հետո «Փյունիկը» 7 միավորով 3-րդն է, «Բանանցը» 6 միավորով՝ 4-րդը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ