«Փյունիկ» – «Գանձասար Կապան» խաղում հաշիվը չբացվեց

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Կապանի «Գանձասարին»:

Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Տանտերերը խաղավերջն անցկացրին 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց Վարազդատ Հարոյանը:

26-րդ տուրից հետո «Ալաշկերտը» 52 միավորով առաջատարն է, «Շիրակն» իր ակտիվում ունի 46 միավոր, «Փյունիկը»՝ 42, Կապանի «Գանձասարը»՝ 41:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ