«Փյունիկ» 0–2 «Գանձասար-Կապան». Արա Խաչատրյանը կրկնապատկեց հյուրերի առավելությունը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի վերջին խաղը կայանում է Երևանի ֆուտբոլի ակադեմիայում: «Փյունիկը» հյուրընկալել է «Գանձասար-Կապանին»: Աշոտ Բարսեղյանի սաները 61-րդ րոպեի դրությամբ հաշվի մեջ առջևում են 2-0 հաշվով:

Հյուրերը 58-րդ րոպեին ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք: Արմեն Մանուչարյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Վալմերսոն Գարսիայի նկատմամբ: Հարվածն անվրեպ իրացրեց թիմի ավագ Արա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ դեռ 41-րդ րոպեին հաշիվը բացել էր կապանյան թիմի զամբացի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան:

«Փյունիկ» 0–1 «Գանձասար-Կապան». Լուբամբո Մուսոնդան առաջ մղեց կապանցիներին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ