Հայ օլիմպիականների դիմավորումը օդանավակայանում (ֆոտոշարք)

Այսօր Երևանի Զվարթնոց օդանավակայանում տոն էր, հազարավոր քաղաքացիներ եկել էին դիմավորելու Ռիոյի Օլիմպիական խաղերից վերադարձող հայ մարզիկներին, այդ թվում` Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիրներ Սիմոն Մարտիրոսյանին, Միհրան Հարությունյանին ու Գոռ Մինասյանին: Ինչպես և սպասվում էր, Միհրան Հարությունյանին բոլորը մեծարեցին Արթուր Ալեքսանյանին հավասար, որպես Օլիմպիական չեմպիոնի: Մարզիկների ժամանումից հետո տեղի ունեցավ հրավառություն, իսկ ապա տոնական ավտոբուսը նրանց տարավ դեպի Հանրապետության հրապարակ:

Լուսանկարները` Լուսինե Գրիգորյան, Գրիգոր Գրիգորյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ