Փոփոխություններ 11-մետրանոցի իրացման կանոններում

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը(այսուհետ՝ Խորհուրդ) հաստատել է փոփոխությունը 11-մետրանոցի իրացման կանոններում:

Բրիտանացի ժուռնալիստ Հենրի Ուինթերն իր թվիթերյան էջում գրել է, որ Խորհուրդն արգելել է ֆուտբոլիստներին 11-մետրանոցի իրացման ժամանակ գնդակին մոտենալու արագության փոփոխություն կատարել(11-մետրանոցին ֆուտբոլիստը պետք է մոտենա նույն տեմպով, առանց ընդհատումների-խմբ.): Այն ֆուտբոլիստը, ով 11-մետրանոցի ժամանակ գնդակին կմոտենա սահմանված կանոնին ոչ համապատասխան, կպատժվի:

Այդ պարագայում հանդիպման գլխավոր մրցավարը դեղին քարտ է տալու տվյալ ֆուտբոլիստին 11-մետրանոցը կանոններին ոչ համապատասխան իրացնելու համար, ինչպես նաև՝ ազատ հարված նշանակելու՝ ի շահ հակառակ թիմի:

Կարդացեք նաև՝

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ