Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ հղում կատարելով Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնին, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի «Ալաշկերտ»-«Շիրակ», «Արարատ»-«Գանձասար-Կապան» և «Փյունիկ»-«Միկա» հանդիպումները կկայանան մայիսի 18-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության բոլոր հանդիպումները կարող եք դիտել «Վիվառո Նյուզի» ուղիղ հեռարձակմամբ: Ցուցադրման բացառիկ պաշտոնական հովանավորը «Վիվառո» ընկերությունն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ