Փոլ Սքոուլզ. «Սա մեծ սկիզբ է լինելու Ռունիի և Մխիթարյանի համար»

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզը «Ֆեյենորդի» դեմ խաղից հետո անդրադարձել է Ուեյն Ռունիի և Հենրիխ Մխիթարյանի խաղին:

«Ռունին դեռ երբեք քննադատության չի ենթարկվել այն մարդկանց կողմից, ովքեր ակումբում են, մարզչի կողմից, ով նրան ամեն շաբաթ դաշտ է դուրս հանում: Նրանք ամեն օր տեսնում են նրա որակները և այն, թե ինչքան է նա օգնում ակումբին իր գոլերով և փոխանցումներով: Այդ գոլային փոխանցումը փայլուն էր, ու կարծում եմ` նա շատ սուր էր նաև «Արսենալի» դեմ խաղում: Ուստի, հուսով եմ` սա նոր մեծ վազքի սկիզբ է լինելու նրա, ինչպես նաև Մխիթարյանի համար»,-ասել է Սքոուլզը:

Հիշեցնենք, որ այսօր 20:30 «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Վեստ Հեմին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ