Փոլ Սքոուլզ. «Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Փոլ Սքոուլզը խոսել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Նրա մասնակցությամբ խաղեր շատ չեմ տեսել, սակայն կարծում եմ, որ Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է»,- Sport Witness-ի հետ զրույցում ասել է նախկին ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միայն վերջերս է միացել մանկունյանցիներին: Մանչեսթերյան թիմի կազմում Հենրիխն անցկացրել է 2 ստուգողական հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ, որը ֆուտբոլիստը խփել է նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ