Փոլ Պարկեր. «Ռունին Մխիթարյանի մարզակոշիկի քուղերը չարժե»

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Փոլ Պարկերը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

Պարկերին դուր չի գալիս այն, որ չնայած Հենրիխ Մխիթարյանը մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը հանդես էր գալիս շատ բարձր մակարդակով, այնուամենայնիվ Մոուրինյոն նախընտրում է Ուեյն Ռունիին խաղադաշտ դուրս բերել, իսկ նա ամենևին էլ չի փայլում իր խաղով:

Պարկերի կարծիքով՝ Մխիթարյանը մտքում ասում է, թե «Ռունին իմ մարզակոշիկի քուղերն էլ չարժե. նա անգամ չի կարողանում վազել»:

«Բոլորն էին խոսում Մխիթարյանի մասին երկար, շատ երկար ժամանակ»,- Eurosport-ի սյունյակում գրել է Պարկերը:

«Դորտմունդի «Բորուսիայում» Մխիթարյանն ամրապնդվեց որպես «10» համար, իսկ ինչո՞ւ Մոուրինյոն հանկարծակի որոշեց, որ Մխիթարյանը մանչեսթերյան դերբիում պետք է հանդես գա այլ դիրքում, իսկ հետո չստացվելու համար պատժեց՝ փոխարինելով երկրորդ կեսում:

Ցանկացած երկրպագու ծիծաղում է ստեղծված իրավիճակի վրա: Մխիթարյանը երևի մտածում է. «Ռունին մարզակոշիկիս քուղերն էլ չարժե. նա անգամ չի կարողանում վազել»,- եզրափակել է Պարկերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ