Փոլ Մերսոն. «Հենրիխ Մխիթարյանը «բացարձակ աստղ» է լինելու Մանչեսթեր Յունայթեդի համար»

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ և ներկայումս ֆուտբոլային փորձագետ Փոլ Մերսոնը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Անգլիացին վստահ է, որ հայ ֆուտբոլիստը շուտով տեղ կունենա «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում և կդառնա «բացարձակ աստղ»:

«Ժոզե Մոուրինյոն գիտեր, թե ինչ էր նա ուզում: Նա եկավ «Յունայթեդ» և ունեցավ Պոլ Պոգբայի պես մեծ կիսապաշտպան, հանդերձարանում առաջատար և ռմբարկու Զլատան Իբրահիմովիչին և Բայիի պես ամուր պաշտպանի:

Հենրիխ Մխիթարյանը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» «բացարձակ աստղը» : Շուտով նա կդառնա հիմնական կազմի ֆուտբոլիստ և հենց նա դա արեց, նա կսկսի «սղոցել»: Նա տարբերվում է»,- ասել է Մերսոնը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ