Փաշիկ Ալավերդյան. «Սրանից լավ չէր կարող լինել»

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է ընտրանու` Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքից:

«Հավաքականի մասնակցությունը Եվրոպայի այս առաջնությունում լավ էր, այս մասնակցությունից ավելի լավ չէր կարող լինել: Կարևոր և ուշագրավ էր այն հանգամանքը, որ մեր մարզիկների բարձրացրած յուրաքանչյուր կիլոգրամ ավելի մոտ է Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կիլոգրամներին: Այս հավաքականը հավակնորդ թիմ է և այս արդյունքներով մեդալների համար կարող է պայքարել Խաղերում: Սակայն մինչև Օլիմպիական խաղերը շատ անելիք ունենք»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Ալավերդյանը:

Հայստանի ծանրամարտի հավաքականը մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ