Պետրոս Ավետիսյանը վարձավճարով հանդես կգա «Փյունիկում»

«Բանանցի» ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանն վեց ամիս շարունակ  կպաշտպանի «Փյունիկի» գույնները, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Բանանցի» և «Փյունիկի» միջև պայմանագիր է ստորագրվել ֆուտբոլիստի՝ վարձակալական հիմունքներով տեղափոխության մասին:

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամայլոն հետևյալ կերպ է մեկնաբանել այս տեղափոխությունը.
«Պետրոսը ցանկանում էր ամեն շաբաթ 90 րոպե խաղալ, սակայն հիմա «Բանանցում» մեծ մրցակցություն է ֆուտբոլիստների միջև՝ կան Ացամազ Բուրաևը, Լաերսիոն, Վարդգես Սաթումյանը, Վահագն Այվազյանը, Վալտեր Պողոսյանը, Էդգար Մովսիսյանը… Այս պայմաններում չեմ կարող 90 րոպե խոստանալ: Այդ պատճառով ես և ակումբը մտածեցինք, որ Պետրոսի և «Բանանցի» համար վատ չի լինի, որ նա վարձակալական հիմունքներով այլ ակումբում խաղա: Սա է իրավիճակը: Վարձակալության ժամկետը վեց ամիս է, որից հետո կորոշենք, թե ինչ անել»,- ասել է Տիտո Ռամալյոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ