Պետր Չեխը վերադարձել է մարզումներին, բայց…

Լոնդոնի «Արսենալի» դարպասապահ Պետր Չեխը միացել է ընդհանուր խմբին ու մարզվում է թիմի հիմնական խաղացողների հետ: 33-ամյա դարպասապահը մոտ է վնասվածքից ապաքինվելուն, սակայն հնարավոր է՝ բաց թողնի «Ուոթֆորդի» դեմ առաջիկա խաղը:

«Չեխը միացել է թիմի մարզումներին: Ամեն դեպքում մենք դեռ որոշում չենք կայացրել՝ մասնակցելո՞ւ է նա առաջիկա խաղին, թե՞ ոչ: Չեխն ասում է, որ պատրաստ է մրցավեճին»,- «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքն է փոխանցում Daily Mail-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ