Ուիլշիրը, Կասորլան ու Չեխը չեն մասնակցի «Բարսելոնայի» հետ խաղին

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպաններ Ջեկ Ուիլշիրը և Սանտի Կասորլան, ինչպես նաև դարպասապահ Պետր Չեխը չեն օգնի թիմին «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղի ժամանակ, ինչի մասին հայտնել է Արսեն Վենգերը։

«Ուիլշիրը, Կասորլան ու Չեխը կամաց-կամաց ապաքինվում են, բայց առաջիկա երկու շաբաթների ընթացքում նրանք դաշտ դուրս չեն գա։ Գաբրիելը դեռ չի մարզվում, բայց սպասվում է, որ վաղն արդեն կմիանա թիմին։ Մերտեսակերը վերսկսել է մարզումները, իսկ Կոսյելնին շուտով շարք կվերադառնա։ Բելյերինը պատրաստ է դաշտ դուրս գալ»,- ասել է Վենգերը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Արսենալ» հանդիպումը կկայանա մարտի 16-ին «Նոու Կամպ» մարզադաշտում։ Առաջին խաղում լոնդոնյան թիմը պարտվել է 0-2 հաշվով։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ