Պետեր Շմեյխել. «Յունայթեդն» աշխարհի մեծագույն ակումբն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը խոսել է մանչեսթերյան դերբիի մասին, որը կայանալու է սեպտեմբերի 10-ին:

«Իհարկե, ոչ ոք չի կարող պնդել, թե «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի մեծագույն թիմը չէ. մեծագույնն է: «Յունայթեդն» ամենաշատ երկրպագուներն ունի: Սրա վերաբերյալ կան փաստեր, այնպես որ պետք չէ վիճել:

Սակայն ուժեղագո՞ւյնն է արդյոք «Յունայթեդն» աշխարհում: Վերջին երեք տարիներին նույնիսկ Անգլիայում ուժեղագույնը չէ: Այդ տարիներին թիմն զբաղեցրել է 7-րդ, 3-րդ ու 5-րդ տեղերը: Կարելի է փաստել, որ վերջին տարիների արդյունքով «Սիթին» Մանչեսթերի առաջատար թիմն է:

Պետք է նշել սակայն, որ հանրայնության առումով «Սիթին» շանսեր չունի համեմատվելու աշխարհի մեծագույն թիմի հետ»,- Omnisport-ը փոխանցում է Շմեյխելի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ