Պետեր Շմեյխելի կարծիքով՝ «Լեսթերի» խաղն սպասարկած մրցավարը թմրադեղի ազդեցության տակ էր

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելն անդրադարձել է «Լեսթեր» – «Վեթ Հեմ»(2:2) խաղին: Նախկին դարպասապահը, ով այժմ հեռուստատեսությունում է աշխատում, կարծում է, որ հանդիպման գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսը թմրադեղերի ազդեցության տակ է եղել:

«Մոսը(գլխավոր մրցավարը-խմբ.) թմրադեղերի ազդեցության տա՞կ էր խաղադաշտում: Կներեք, իհարկե, բայց նա ամենավատ մրցավարն է, որին ես երբևէ տեսել եմ»,- գրել է Շմեյխելն իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ այս խաղում Ջոնաթան Մոսը խաղադաշտից հեռացրել է Ջեյմի Վարդիին սիմուլյացիայի համար, 11-մետրանոց հարված նշանակել ակզբում՝ «Լեսթերի», ապա՝ «Վեսթ Հեմի» դարպասին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ