Պերիշիչ. «Իտալիան պետք է մեզ շնորհակալ լինի, որ նրանք մեր դեմ չեն խաղալու»

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Պերիշիչը գտնում է, որ Իտալիայի հավաքականի բախտը ժպտաց և նրանք հիմա մրցելու են Իսպանիայի ընտրանու դեմ Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում:

«Ես արդեն ասել եմ իտալացի լրագրողին, որ իրենց թիմը մեզ պետք է շնորհակալ լինի, որ 1/8 եզրափակչում նրանք չեն խաղալու Խորվաթիայի հավաքականի դեմ:

Իմ ապագա՞ն: Հիմա չեմ ցանկանում այդ մասին խոսել: Իմ բոլորը մտքերը Խորվաթիայի և Եվրոյի մասին են»,-ասաց խորվաթ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք՝ Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում Խորվաթիան պարտության մատնեց Իսպանիային (2:1)  և ուղարկեց նրանց Իտալիայի հավաքականի հետ դիմակայության:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ