Պերեսը և Զիդանը տարաձայնություններ ունեն

Մադրիդի «Ռեալի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անհամաձայնություններ ունի «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ կապված թիմի հարջորդ մրցաշրջանի կազմի հետ, հաղորդում է իսպանական Sport.es-ը:

Պերեսը դեռ ցանկանում է «Սերուցքայինների» կազմում տեսնում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային, մինչդեռ  Զիդանը դրանում անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ գոհ է Կեյլոր Նավասի խաղից: Ֆրանսիացի մասնագետը իր ղեկավարության ներքո ցանկանում է տեսնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, բայց վերջինիս գործակալ Մինո Ռայոլայի հետ ակումբը չի համագործակցում: Զիդանին տպավորում է նաև «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի խաղը, սակայն Պերեսը կարծում է, որ նա չափազանց անկայուն է: Իսկ հարձակման գծում իսպանական ակումբի նախագահը ցանկանում է տեսնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին, բայց Զիդանը կարծում է, որ դա կզրկի Բորհա Մայորլային աշակերտին թիմում հանդես գալու հնարավորությունից: Բայց մի բանում Զիդանը և Պերեսը համակարծիք են՝ նրանք ցանկանում են ձեռք Բիլաբոյի «Ատելտիկի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտային, որի  համար պայքարում են նաև «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ