Պերեսը Զիդանին հիանալի նորություն է հայտնել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կշարունակի իր աշխատանքը «Արքայական» ակումբում։

Marca-ի փոխանցմամբ՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Զիդանին հավաստիացրել է, որ անկախ այս մրցաշրջանի ավարտին գրանցած արդյունքներից՝ նա կշարունակի իր աշխատանքը Մադրիդում։

Զիդանի գործող պայմանագիրը լրանում է 2018թ. ու առայժմ դրա երկարաձգման մասին առայժմ խոսք չկա։ Սակայն, այժմ ֆրանսիացին կարող է զբաղվել նաև ամառային տրանսֆերների հարցով։

Հիշեցնենք, որ այս պահին «Ռեալը» գլխավորում է չեմպիոնական պայքարը Լա Լիգայում ու համարվում է Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր հավակնորդն ըստ բուքմեյքերների։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ