Պերեսը խոսել է Պոգբայի տրանսֆերի մասին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ «Սերուցքայինները» դեմ չէին լինի իրենց կազմում տեսնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, սակայն իսպանացու խոսքերով թուրինյան ակումբի հետ դժվար է բանակցել:

«Պոգբան ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն մեր կազմում  խաղում են 6 հիանալի կիսապաշտպաններ, այդ պատճառով չէին ցանկանա, որ շշուկների նոր ալիք բարձրանա:

Պոգբան հիացնում է ինձ,  բայց նրա ակումբի հետ դժվար է համաձայնության հասնել, քանի որ Պոգբայի պայմանագրում հրաժագինի մասին կետ չկա:

Եթե Պոգբայի նման ֆուտբոլիստը հասանելի լինի, մենք կարող ենք փորձել ձեռք բերել նրան, բայց նախ և առաջ մենք պետք է համաձայնության գանք «Յուվենտուսի» հետ: Ես պետք է խոսեմ Զիդանի հետ, նա էլ կորոշի պետք է ուժեղացնել կազմը, թե ոչ»,-նշել է մադրիդյան ակումբի նախագահը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ