Պերեսը որոշում է կայացրել Զիդանի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է Զինեդին Զիդանին թողնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նաև հաջորդ մրցաշրջանում՝ հաղորդում է AS-ը:

«Ֆլորենտինոն այս որոշումը կայացրել է մի քանի շաբաթ առաջ, և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը որևէ նշանակություն չունի այս հարցում»,- ասել է թիմին մոտ կանգնած աղբյուրը:

Նշվում է, որ «Ռեալի» նախագահին դուր է գալիս թիմում տիրող մթնոլորտն ու այն, թե ինչպես են ֆուտբոլիստներն ընդունում Զիդանին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ