Պերեսը որոշել է, թե որ ակումբին կվաճառի Խամեսի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքված են «Բավարիան», «Յուվենտուսը», «Չելսին» և «Լիվերպուլը»:

Սակայն Diario Gol-ի փոխանցմամբ, «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշում կկայացնի «Մանչեսթեր Յունայթեդի» օգտին, քանի որ իսպանական թիմի գլխավոր տրանսֆերային թիրախ Դավիդ դե Խեայի և Խամես Ռոդրիգեսի շահերը ներկայացնում է նույն գործակալը:

Այսպիսով, գործակալ Խորխե Մենդեշը կարող է առանցքային դեր խաղալ այս տեղափոխությունների իրականացման հարցում:

Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանի միայն 9 հանդիպումն է սկսել մեկնարկային րոպեներից և չի մասնացկել «Ռեալի» կարևոր հանդիպումներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ