Պերեսը հանգստացրել է Ալկանտարային «Բավարիայի» պարտությունից հետո

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 2 խաղերի արդյունքով հաղթահարեց «Բավարիայի» արգելքը և դուրս եկավ առաջնության կիսաեզրափակիչ:

Թիմերի միջև պատասխան հանդիպման ժամանակ մրցավարները ընդունեցին մի քանի վիճելի որոշում, որը հունից հանել էր Արտուրո Վիդալին, Տիագո Ալկանտարային, Ռոբերտ Լևանդովսկուն ու մյունխենյան ակումբի մյուս ֆուտբոլիստներին:

Marca-ի փոխանցմամբ, խաղից հետո «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թունելում հանդիպել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Տիագո Ալկանտարային և հանգստացրել նրան: Պերեսը բրազիլիացի ֆուտբոլիստին հիշեցրել է ակումբների միջև առաջին հանդիպմանը սխալմամբ նշանակված 11 մետրանոցի մասին և հավելել, որ նման բաներ պատահուն են ֆուտբոլում:

Իսկ Տիագոն, իր հերթին, համբերատար լսել է «սերուցքայիններին» նախագահին և հեռացել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ