Պերեսը համաձայնություն է տվել «Ռեալի» կիսապաշտպանի՝ «Միլան» տեղափոխությանը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը համաձայնել է կիսապաշտպան Մատեո Կովաչիչի տրանսֆերը վաճառել իտալական «Միլանին»՝ հայտնում է իսպանական մամուլը:

Նշվում է, որ «արքայական» ակումբը չնայած պատրաստ է այս պահին հրաժարվել Կովաչիչի ծառայություններից, այնուամենայնիվ վերջնականապես հույսը չի կտրել խորվաթ կիսապաշտպանից:

Հավանաբար պայմանագրում կլինի ֆուտբոլիստի վերադարձման կետ, որը «Ռեալը» կիրառեց, օրինակ, Ալվարո Մորատայի տրանսֆերի պարագայում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ