Պերեսը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանից հետո ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Դելե Ալիին:

Իսպանական մամուլի տեղեկությամբ, Պերեսը ցանկանում է վերակազմավորել «արքայական» ակումբը և թիմ հրավիրել բացառապես երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստների:

Մադրիդյան ակումբը մտադիր է ձեռք բերել հիմնական դարպասապահի, պաշտպանի, հարձակվողական ոճի կիսապաշտպանի և հարձակվողի: Իսպանական մամուլը պնդում է, որ «Ռեալն» արդեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ: Որպես հարձակվողներ դիտարկվում են «Մոնակոյի» երիտասարդ խաղացող Կիլիան Մբապեն և «Յուվենտուսի» արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան: Կիսապաշտպանի հիմնական թեկնածուն Դելե Ալին է, որը լիովին համապատասխանում է Պերեսի պահանջներին:

Սակայն «Տոտենհեմը» չի պատրաստվում հեշտությամբ հրաժարվել իր ֆուտբոլիստից: Անգլիական ակումբը «Ռեալից» կպահանջի  86 մլն. ֆունտից ոչ պակաս, ինչպես արեց Գարեթ Բեյլի դեպքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ալին 6-ամյա պայմանագիր է կնքել «Տոտենհեմի» հետ և ակումբը չի վաճառի նրան մինչև ֆուտբոլիստն ինքը չցանկանա տեղափոխվել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ