Պեր-Էմերիկ Օբամեյանգ. «Իմ երազանքն է խաղալ Իսպանիայում»

Դորտմունդյան «Բորուսիայի» հարձակվող Պեր-Էմերիկ Օբամեյանգը հերթական անգամ խոսել է իր ուժերը Իսպանիայի առաջնությունում փորձելու մասին: Մի անգամ չէ, որ գաբոնցին ասել է՝ կցանկանար մի օր գնալ «Ռեալ»:

«Ինձ համար երազանք է խաղալ Իսպանիայում, որովհետև այստեղ ապրում է իմ ընտանիքի մի մասը,–մեջբերում է Օբամեյանգի խոսքերը Avil-ան: –Դա իմ երազանքն եղել  դեռ մանուկ հասակից»:

Նշենք, որ մինչ այս Օբամեյանգի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել մադրիդյան երկու գրանդ ակումբները՝ «Ռեալը» և «Ատլետիկոն»: Սակայն «Բորուսիան» արդեն հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել իր գլխավոր ռմբարկուից:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ