Պեպեն խոսել է Զիդանի ապագայի մասին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն բարձր է գնահատել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մարզչական աշխատանքը:

«Գտնում եմ, որ Զիդանը կարող է գլխավորել «Ռեալը» շատ երկար տարիներ: Նա մեծ համառությամբ է կատարում իր աշխատանքը, նա կարգապահ է և հստակ պատկերացում ունի ֆուտբոլի մասին, գիտի, թե ինչ պետք է անենք խաղադաշտում:

Զինեդինը սիրում է ֆուտբոլը և ապրում է ֆուտբոլով: Նա ունի անչափ շատ գիտելիքների ֆուտբոլի մասին: Զիդանը կդառնա աշխարհի լավագույն մարզիչներից մեկը»,-նշել է պորտուգալացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ