Պեպեն վերադարձել է մարզումներին

Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Պեպեն վերադարձել է հիմնական խմբի մարզումներին , տեղեկացնում է L’Equipe-ն:

33-ամյա ֆուտբոլիստը ազդրի հետ ունեցած խնդիրների պատճառով բաց էր թողել կիսաեզրափակչի հանդիպումը Ուելսի դեմ և երեկ չէր մասնակցել թիմի մարզմանը:

Այնուամենայնիվ, այսօր առավոտյան ֆուտբոլիստը ամբողջ ծրագրով մարզում է անցկացրել և, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգա ԵՎՐՈ-2016-ի եզրափակիչ հանդիպմանը Ֆրանսիայի ընտրանու դեմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ