Պեպեն պատմել է, թե ինչպես է Ռոնալդուն վերաբերվում Մեսիի հետ համեմտաություններին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն պատմել է, որ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հանգիստ է վերաբերվում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ համեմատություններին : Պորտուգալացի ֆուտբոլիստը նաև ընգծել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հենց իր հայրենակիցն է:

«Ինձ համար լավագույնը Կրիշտիանուն է, քանի որ ես նրան ճանաչում եմ: Նրա ռմբարկուի հատկանիշներն արդեն ապացուցված են: Ես աշխատում են նրա հետ և գիտեմ, թե ինչպես է նա նվիրվում գործին:

Նա չի նյարդանանում, երբ հիշատակում են Մեսիի անունը, քանի որ Ռոնալդուն արդեն փորձառու է: Գտնում եմ, որ Չավին սխալվում է, քանի որ «Ռեալի» երկրպագուները Ռոնալդուին աշխարհում լավագույնն են համարում»,-Պեպեի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ