Պեպեն որոշել է, թե որ ակումբում կավարտի կարիերան

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 33-ամյա ֆուտբոլիստը կերկարաձգի իր գործարքը իսպանական գրանդի հետ մինչև 2019թ.:

«Ես առանց մտածելու կերկարաձգեմ պայմանագիրս: Ինձ հիանալի եմ զգում Մադրիդում: Այստեղ սովորում է իմ աղջիկը: Իմ երազանքն է ավարտել կարիերաս «Ռեալում»: Հավաքականում կարիերաս ավարտելու մասին չեմ մտածում: Ես դեռ կարող եմ պայքարել Պորտուգալիայի հավաքականի հիմնական կազմում տեղ ունենալու համար»,- ասել է Պեպեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ