Պեպեն հեռանում է «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները հրաժեշտ կտան թիմի պաշտպան Պեպեին Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի «Սևիլիայի» դեմ տնային հանդիպման ժամանակ:

Cadena COPE-ի փոխանցմամբ, պորտուգալացին և ակումբի ղեկավարությունը այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան նոր պայմանագիր կնքելու շուրջ, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը կլքի ակումբը ազատ գործակալի կարգավիճակով:

Կան տեղեկություններ, որ Պեպեի ծառայություններով հետաքրքրված են չինական ակումբներ «Գուանչժո Էվերգրանդը» և «Շանհայ Թելեյսը», պաշտպանին տեղափոխությունը դիտարկում են նաև «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:

«Ռեալ Մադրիդ»-«Սևիլիա» հանդիպումը կկայանա մայիսի 14-ին՝ 22:00-ին:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ