Պեպեն ասել է, թե որտեղ է ցանկանում ավարտել կարիերան

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն հույս ունի, որ «արքայական» ակումբը շուտով նոր պայմանագրի կառաջարկի իրեն:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է 2017 թվականի ամռանը: Տարբեր աղբյուների հավաստմամբ, Պեպեն կարող է շարունակել կարիերան «Չելսիում»:

«Ես հանգիստ եմ: Ես ցանկանում եմ օգնել Մադրիդին, այն ակումբին, որը ես սիրում եմ: Հույս ունեմ, որ ակումբը շուտով կլուծի այս խնդիրը: Սա իմ տունն է, և բոլորը ակումբում այդ մասին գիտեն: Ես շատ անգամ եմ ասել, որ ցանկանում եմ մնալ այս թիմում մինչև վերջին րոպեն:

Իմ նպատակը՝ այստեղ կարիերաս ավարտելն է:

Մարզիչը զրուցել է ինձ հետ և ասել, որ պետք է հանգիստ լինեմ: Այստեղ խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ: Նա ասաց ինձ, որ ես պետք է համբերատար լինեմ և օգտագործեմ ցանկացած րոպեն այստեղ»,-ասել է Պեպեն Antenna 3-ի հետ զրույցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ